ՀԱՊԿ-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտության պարագայում գործել է համաձայն հիմնարար պայմանագրի՝ առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Սիրիացի վարձկանները պետք է հեռանան Լեռնային Ղարաբաղից, ՀԱՊԿ երկրների մերձակայքում նրանց գործունեությունը ռիսկեր է պարունակում ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության համար՝ առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է նոր Սահմանադրության ստեղծման շուրջ քննարկում սկսելու անհրաժեշտության մասին: կառավարության նիստից հետո նա ասել է. «Գուցե ժամանակն է, որ Թուրքիան նորից քննարկի նոր սահմանադրությունը: Մենք կարող ենք դա անել առաջիկայում», - ասել է նա:
«Հայաստանի զինված ուժերը միշտ պահպանել են մարտունակությունը, ներառյալ 2020-ի աշնանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակաշրջանը»,- ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսավ Զասը։
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) վերադառնալու սահմանափակ հնարավորություններ ունի:
Փետրվարի 1-ին ՀՀ կառավարությունը միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ ընդդեմ Ադրբեջանի` սանձազերծած 44 օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների, հայտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։
ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ դիմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), որպեսզի ուսումնասիրեն Երևան-Մոսկվա ավիատոմսերի թանկացման հիմքերը։
Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունն է շեշտել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպման ժամանակ։
Նախագահ Ջո Բայդենի աշխատակազմի մամուլի քարտուղար Ջեն Փսակին, լրագրողների հետ զրույցում ասել է, որ Սպիտակ տանը ոչ ոք չի կարոտում Դոնալդ Թրամփի թվիթերը: «Չեմ կարող ասել, որ Twitter- ում կարոտում ենք Թրամփին», – կատակել է նա:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...